Ապահով տանիք ունենալու 5 պայման

Շինարարության մեջ ամենակարևոր գործոններից է շենքի կամ տան տանիքի ամուր լինելը: Տանիքի ամրությունը անմիջականորեն կապված է ամբողջ շինության ամրության հետ: Ճիշտ ընտրված տանիքը կձեռբազատի մի շարք խնդիրներից ինչպիսիք են ձյան խոնավությունը, որը կարող է ազդել նաև շինության ներքին վերանորոգմա վրա, կամ օրինակ անձրևի ձայնը, որը կարող է ազդել ձեր քնի վրա: Նման շատ խնդիրներից խուսափելու համար Ձեզ ենք ներկայացնում ապահով տանիք ունենալու 5 պայման:
- Հաստ ու ամուր նյութեր: Միանշանակ կարևոր պայմաններից է հաստ և ամուր նյութերով ծածկել տանիքը, քանի որ այն կարող է ենթարկվել բազմազան մեխանիկական վնասվածքների:
- Բարձր ջերմաստիճանից ու ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու հատկություն: Եթե արևի ճառագայթները ուղիղ ազդեցություն ունենան տանքի վրա, ապա տանիքի ծածկի ներկը կարող է արագ գունաթափվել՝ ինչը կկրճատի տանիքի ծածկի աշխատանքի ժամկետը:
- Օդափոխություն: Սա նույնպես կարևոր պայման է ապահով տանիք ունենալու համար: Քանի որ տանիքի տակ ջերմաստիճանի փոփոխությունից առաջանում է կոնդեսատ, որը նպաստում է թիթեղի կոռոզիայի արագ առաջացմանը:
4.Ամրություն: Ինչպես շինության հիմքը, այնպես էլ տանիքը պետք է լինի ամուր: Դրանք 2 անբաժան մաս են կազմում շինության կանգուն մնալու համար:
5.Որակյալ տեղադրում: Եթե նույնիսկ տանիքը իդեալական է ամեն առումով, տեղադրումը շինարարական ստանդարտներին չի համապատասխանում, ապա օգտագործման ընթացքում կունենաք բազմաթիվ խնդիրներ:
Բացի այս պայմաններից կան նաև որոշակի այլ նրբություններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Օրինակ տանիքի թեքությունը, որի շեղման ցածր անկյան դեպքում, ջուրը ցած չի թափվում և ներթափանցում է շինության ներս: Բացի թեքությունից, ջուրը թափվելու հարցում կօգնեն ծալքաթիթեղ տանիքները: Ծալքաթիթեղները նպաստում են ջրի հոսելուն տանիքի վրայից: Նաև շատ կարևոր է տանիքի տեսքը: Չէ՞ որ մենք բոլորս ցանկանում ենք վերանորոգած տանիքը լինի գեղեցիկ և պահպանի միջավայրի էսթետիկան:
Խնդիր կարող է առաջացնել նաև մետաղական տանիքի կոռոզիան : Խուսափելով այդ խնդրից կարող եք օգտագործել գունավոր փայլուն, անփայլ (V-MATT)կամ պրինտեկ ծածկույթով տանիքի ծածկեր որոնք ամենալավն են պաշտպանված կոռոզիայից, քանի որ մետաղական թիթեղի արտաքին շերտը ծածկված է ցինկից այնուհետև նախաներկից , այնուհետև ներկից և լաքանյութից , իսկ ներքին շերտը ՝ ցինկից այնուհետև նախաներկից և լաքանյութից:
Եվ այսպիսով, ամուր տանիք ունենալու համար պետք է հաշվի առնեք մի քանի խնդիր, որոնց նշել ենք վերևում: Լրացնելով այդ բոլոր բացատրությունները, դուք կունենաք իդեալական տանիք: