Ի՞նչ է պահանջվում տանիքի ծածկույթի ամբողջական փոխարինման համար, ինչպե՞ս կատարել նախահաշվարկ
Ցանկացած շինության անվտանգությունը կախված է նաև տանիքի որակից: Սակայն նույնիսկ պրոֆեսիոնալ կերպով կառուցված տանիքն էլ ինչ-որ պահի կարող է ունենալ ամբողջական վերանորոգման կարիք, որը ենթադրում է տանիքի բաղկացուցիչ մասերի վերանորոգում կամ փոխարինում, ջրամեկուսացում կամ կոսմետիկ աշխատանքներ:
Տանիքի ծածկույթի ամբողջական փոխարինումը կամ կապիտալ վերանորոգումը քայլ առ քայլ գործընթաց է և ներառում է հետևյալ փուլերը՝
- հին տանիքի ապամոնտաժում.
- որպես տանիք ծառայող փայտե կամ մետաղական կոնստրուկցիայի նորոգում, մետաղական խողովակների փոխարինում.
- հենակետային կառույցի հակասեպտիկ և հակահրդեհային աշխատանքներ.
- եթե գոլորշիների արգելքի ամբողջականությունը խախտված է՝ վերականգնում.
- ջերմամեկուսացման վերականգնում.
- տանիքի ծածկի տեղադրում.
- անհրաժեշտության դեպքում` տանիքի ներկում:
Նախքան աշխատանքն սկսելը պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները։ Տանիքածածկման նյութերը տարբերվում են տեխնիկական և գործառնական բնութագրերով, ուստի անհրաժեշտ է ընտրել միջոցներ աշխատանքի համար՝ հաշվի առնելով օգտագործված ծածկույթը: Կարևոր է հաշվի առնել նաև եղանակի գործոնը։ Փորձագետները խորհուրդ են տալիս տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացնել չոր, բավականաչափ տաք եղանակին: Բացառություն է շտապ վերանորոգումը տանիքի արտահոսքի ու արտակարգ իրավիճակների այլ դեպքերում:
Իսկ որքա՞ն արժե տանիքի վերանորոգումը:
Գիտակ ինժեներն առաջին հերթին կասի, որ նախ՝ հարկավոր է տանիքը ստուգել, գնահատել դրա վիճակը: Բայց անհրաժեշտ է ստուգել ոչ թե տանիքը, այլ նյութի վիճակը, լանջերի հենարանը, քիվի հատվածը: Ձեղնահարկի մեջ ընկած խոնավության մնացորդները հստակ երեւում են այս տարածքներում: Ստուգման արդյունքում դուք կգտնեք ճշգրիտ տարածքը, որտեղ տեղի է ունեցել արտահոսքը, և կկարողանաք կատարել տանիքի վերանորոգման հաշվարկ։
Նախահաշվարկը պետք է պարունակի առաջին հերթին՝ նյութածախսը: Դրա համար անհրաժեշտ է հաշվարկել տանիքի թիթեղների գները, մետաղական խողովակների վաճառք իրականացնող ընկերություններից ճշտել անհրաժեշտ քանակությամբ խողովակների արժեքը: Անհրաժեշտ նյութերի արժեքին արդեն հարկավոր է գումարել տանիքածածկման աշխատանքների և հավելյալ ծառայությունների գնացուցակը: Հավելյալ ծառայությունների մեջ կարող են մտնել, օրինակ, խողովակների ու տանիքածածկի առաքումը: Այսպիսով, նշված պարամետրերով հնարավոր է կատարել տանիքի հաշվարկ՝ հաշվի առնելով, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ կարող են առաջանալ նաև լրացուցիչ, չնախատեսված ծախսեր, և ցանկալի է ունենալ հավելյալ բյուջե: