Հասցե:

Գործարան և Պատվերների Սրահ՝ Բալահովիտ 8 Փող / 5
Ազատության 13/1 | Մալաթիա,Սեբաստիա 81 | Ռոստովյան 15/15
ք. Վանաձոր, Թումանյան 2/5 | Ք. Գյումրի, Գորկու 89

Տանիքի դիզայն

Ջրահեռացման հաշվարկ

Տանիքի հաշվարկ

Facebook

Instagram

044 344 344

Ինչպե՞ս են եղանակային պայմանները ազդում տանիքի ծածկի որակի վրա

Տարին բոլոր, տասներկու ամիս տանիքի ծածկերը գտնվում են արևի ու անձրևի տակ, քամու ու փոթորկի անմիջական ազզդեցության ներքո, և եղանակային պայմաններն, ինչ խոսք, անդրադառնում են տանիքի ծածկերի որակի ու շահագործման ժամկետների վրա:
Տեղյակ լինելով բնական գործոնների թողած հետևանքներին՝ հնարավոր է ընտրել այնպիսի տանիքի ծածկեր, որոնք առավել համապատասխան կլինեն տվյալ կլիմայական գոտուն և եղանակային պայմաններին:

Արևի ճառագայթների ազդեցության տակ տանիքի ծածկերը կարող են գունաթափվել, դեֆորմացվել, ծածկերի որոշ տեսակների դեպքում՝ նույնիսկ հալչել ու ցած թափվել թեք տանիքից: Այս գործոնի հանդեպ կայուն են կղմինդրները, մետաղյա (առանց պոլիմերային ծածկույթի) տանիքի թիթեղները:

Տարվա բոլոր եղանակներին հանդիպող ուժգին քամին կարող է նույնիսկ տանիքի թիթեղներ պոկել: Տանիքի ծածկերը կարող են մեխանիկական վնասվածքների ենթարկվել քամու քշած-բերած ամենատարբեր խոշոր ու ծանր առարկաներից: Այն վայրերում, որտեղ փոթորիկները հաճախակի են, հարկավոր է ընտրել ամուր ու հաստ ծածկեր և հատուկ ուշադրություն դարձնել մոնտաժային աշխատանքներին:

Տեղումները՝ ձյունը, անձրևը, հատկապես ջրահեռացման համակարգերի բացակայության կամ քիչ թեքություն ունեցող տանիքների դեպքում կարող են ցած չթափել, կուտակվել տանիքի ծածկի տակ և ներթափանցել շինության ներս: Այս դեպքում կարևոր է ջրատար խողովակների առկայությունը: Փափուկ տեսակի տանիքի ծածկերը (պոլիմերային մեմբրաններ և այլն) հերմետիկ շերտ են գոյացնում տանիքին, իսկ մյուս տեսակի ծածկերի դեպքում սովորաբար տանիքի տակ տեղադրվում է լրացուցիչ ջրամեկուսիչ շերտ:

Ձմռանը ջերմաստիճանային տատանումները նպաստում են մետաղյա կղմինդրի և պրոֆնաստիլի ստորին հատվածում կոնդենսատի գոյացմանը, ինչի արդյունքում էլ ջերմամեկուսիչ նյութերը խոնավանում են՝ նվազեցնելով ջերմատեխնիկական հատկությունները:

Արդյունքում տանիքը սառչում է, գոյանում է սառցաշերտ, բորբոս: Այս դեպքում նույնպես կարևոր է ջրամեկուսիչ շերտի տեղադրումը և օդի շրջանառության ապահովումը:

Տանիքի վրա կուտակված ձյան հաստ շերտի ազդեցությունից տանիքի թիթեղները կարող են դեֆորմացվել, իսկ ձնհալից գոյացած հեղուկը կարող է վնասել ջերմամեկուսիչ շերտը, ներթափանցել շինության ներս և դառնալ խոնավության հետևանքով առաջացող տհաճ երևույթների պատճառ: Ձյունառատ տեղանքում կարևոր է տանիքի թեքության մեծ անկյունը, որպեսզի ձյունը աստիճանաբար ցած սահի ու թափվի: Տեղին է նաև ձյունարգելների տեղադրումը, որպեսզի ցած թափվող ձյան խոշոր զանգվածները չվնասեն ներքևում գտնվող մարդկանց ու առարկաները:

Ամփոփելով ասենք, որ ցանկացած կլիմայական գոտու և եղանակային պայմանների դեպքում կարևոր են տանիքի ծածկերի հետևյալ հատկությունները՝

  • ջրակայունությունը
  • հրակայունությունը
  • ցրտադիմացկունությունը
  • մեխանիկական վնասվածների չենթարկվելը
  • կոռոզիայի և դեֆորմացիայի չենթարկվելը
  • բորբոսի ու սնկերի համար նպաստավոր պայմաններ չստեղծելը: