Հասցե:

Գործարան և Պատվերների Սրահ՝ Բալահովիտ 8 Փող / 5
Ազատության 13/1 | Մալաթիա,Սեբաստիա 81 | Ռոստովյան 15/15
ք. Վանաձոր, Թումանյան 2/5 | Ք. Գյումրի, Գորկու 89

Տանիքի դիզայն

Ջրահեռացման հաշվարկ

Տանիքի հաշվարկ

Facebook

Instagram

044 344 344

Կոմպոզիտ տանիքի ծածկերը և դրանց տեսակները

Մեր օրերում շինարարական շուկան առաջարկում է տանիքի ծածկերի լայն տեսականի, որոնք ունեն տարբեր բնութագրեր: Տանիքի ծածկերի տեսակների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում կոմպոզիտային կղմինդրը, որը տարբերվում է իր արտաքին տեսքով և բարձր ջերմա և ձայնամեկուսացմամբ:

 

Ի՞նչ է նշանակում կոմպոզիտային ծածկույթ

 

Կոմպոզիտային տանիքների գերազանց որակի, ինչպես նաև շահագործման շատ երկար  ժամկետի շնորհիվ  սպառողները հակված են  ընտրել  այս ծածկերը: Բացի այդ,  այս ծածկույթն ավելի ձեռնտու է մեկ ուրիշ տեսանկյունից: Կոմպոզիտ օգտագործելիս անհետանում են պահպանման և վերանորոգման զգալի ծախսերը, ինչը հաճախ կազմում է բավականին մեծ գումար։

Սկզբում այս ծածկույթը մշակելիս համակցվել են  այնպիսի նյութերի դրական հատկությունները, ինչպիսիք են պոլիմերային-ավազե հատիկները, կերամիկական և մետաղական ծածկերը, բիտումը և թիթեղները: Միևնույն ժամանակ ամբողջությամբ վերացվել են այդ նյութերի թերությունները:

Կոմպոզիտային ծածկերը բազմաշերտ տանիքի բաղկացուցիչ մաս  են:

Կոմպոզիտային կղմինդրները արտադրվում են փոքր թիթեղների տեսքով: Նման թիթեղները տեղադրման համար շատ հարմար են, քանի որ չունեն մեծ քաշ, ինչը դրական է ազդում ոչ միայն աշխատանքի շարժի վրա, այլ նաև տանիքի կառուցվածքի կողմից գործադրվող բեռների վրա:

 

Կոմպոզիտի տեսակները

 

Տանիքի կոմպոզիտային նյութերն հասանելի են գույների և ձևերի լայն տեսականիով: Դրանք կարող են շինությանը անհատականություն և ոճ հաղորդել:

Հատկապես տարբերակների բազմազանության մեջ առանձնանում են մի քանիսը, որոնք արտադրվում են Հայաստանում Գոլդշին ընկերության կողմից՝

  • Ռոյալ
  • Ադամանդ
  • Ֆիներա

 

Կոմպոզիտային տանիքների բազմազանությունը թույլ է տալիս ոչ միայն ապահովել ամբողջ տան հուսալիությունը, այլև ստեղծել յուրահատուկ և  անհատական ​ոճ:

 

Կոմպոզիտային ծածկույթի օգտագործման առավելությունները

 

Կոմպոզիտային նյութն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք այն դարձնում են տանիքի լավագույն ծածկույթներից մեկը: Այս առավելությունների թվում պետք է նշել հետևյալը.

  • Թիթեղի թեթևությունն ու բարձր ամրությունը թույլ են տալիս տանիքի շերտը դարձնել թեթև
  • Թիթեղը դիմացկուն է մեխանիկական վնասվածքների, ժանգի, քայքայման, բացասական եղանակային պայմանների, ուժեղ քամու և ծանրության նկատմամբ
  • Հրդեհային դիմադրություն
  • Տանիքի պարզ շահագործումը չի պահանջում հաճախակի ստուգումներ, վերանորոգման աշխատանքներ
  • Գույների և տեսակների բազմազանություն

Բացի այդ, կոմպոզիտային ծածկը շատ հեշտ է տեղադրվում տանիքի վրա, նյութը ճկուն է, այն կարող է տեղադրվել տանիքի ցանկացած կոնֆիգուրացիայի վրա: Չնայած այն հանգամանքին, որ դրա հիմքը մետաղի վրա է, կոմպոզիտային տանիքը ձայնամեկուսիչ հատկություն ունի, անձրևն ու կարկուտը տան բնակիչներին չեն անհանգստացնի։ Թիթեղներ դնելիս թափոնների քանակը կրճատվում է գրեթե զրոյի, նաև պետք չէ անհանգստանալ, որ անզգույշ շարժումները մակերեսին քերծվածքներ կթողնեն, ինչպես հաճախ լինում է սովորական մետաղական թիթեղների դեպքում։

 Սա ամենաբարձր որակով ժամանակակից ծածկերից մեկն է, որն իր մեջ ներառում է ծածկույթների բոլոր դրական հատկանիշները: