Տանիքի ծածկերի տեսակները. ինչպիսի՞ տանիք ընտրել՝ խնայելով ժամանակը և գործընթացը
Հուսալի տանիք ունենալու համար անհրաժեշտ է հոգալ, որպեսզի այն լինի ամուր, արտաքին գործոնների հանդեպ կայուն, ապահովի լավ ջերմամեկուսացում ու ջրամեկուսացում և այլն: Նշվածներից բացի, կարևոր է նաև արագ ու հեշտությամբ մոնտաժումը: Ներկայացնենք տանիքի ծածկերի այն տեսակները, որոնք առավել համապատասխանում են նշված պահանջներին ու նաև թույլ են տալիս խնայել բյուջեն:
Մետաղական կղմինդր՝ կասկադ , դասական,ադամանդ,ֆիներա: Անկախ տեսակից մետաղական կղմինդրը պահանջված է: Սա թերևս ամենաթեթև տանիքի ծածկերից է, պահանջում է հատուկ հիմքի առկայություն:0.4 ; 0.45 և 0,5 մմ հաստությամբ բարակ մետաղական թիթեղները լինում են գունավոր փայլուն, գունավոր անփայլ (V-MATT, MATT) կամ պրինտեկ տեսակի արտաքին շերտով , որոնք ամենալավն են պաշտպանված կոռոզիայից, քանի որ մետաղական թիթեղի արտաքին շերտը ծածկված է ցինկից այնուհետև նախաներկից , այնուհետև ներկից և լաքանյութից , իսկ ներքին շերտը ՝ ցինկից այնուհետև նախաներկից և լաքանյութից:
Ծալքաթիթեղ (պրոֆնաստիլ): Տանիքի ծածկի այս տեսակը հաճախ արտադրվում է ավելի մատչելի նյութից՝ ցինկապատ պողպատից կամ գունավոր փայլուն, գունավոր անփայլ (V-MATT, MATT) կամ պրինտեկ տեսակից : Որոշ տեսակներ նախատեսված են 10º և ավել շեղում ունեզող տանիքների,իսկ որոշ տեսակներ՝ մինչև 10º շեղում ունեցող տանիքների համար:
Կոմպոզիտային կղմինդր: Կղմինդրի այս տեսակը պատրաստվում է 0,45-0,5 մմ հաստությամբ պողպատյա թիթեղներից, ծածկված է հակակոռոզիոն պաշտպանիչ (այլումին և ցինկե խառնուրդ)շերտով: Հարդարված է լինում բազալտե կամ կվարցային կեռամիկապատ ավազե հատիկներով , ինչի արդյունքում էլ ունենում է բնական կղմնդրի տեսք: Բացի դրանից, արտաքին այդ շերտի շնորհիվ ձայնամեկուսիչ է և պահում է ձյունը, և տանիքին ձյունարգելներ տեղադրելու անհրաժեշտություն չի առաջանում:
Հեշտությամբ է տեղափոխվում և մոնտաժվում:
Ճկուն (փափուկ) կմինդր: Տանիքի ծածկի այս տեսակն օգտագործվում է արդեն մի քանի դար: Ճկուն կղմինդրը թեթև է, հեշտությամբ է տեղափոխվում և մոնտաժվում, կարելի է օգտագործել բարդ ձևեր ունեցող տանիքների համար՝ անպայման նվազագույնը 12º թեքությամբ: Հարթ տանիքների դեպքում այս նյութի օգտագործումը բացառվում է: Փափուկ կղմինդրե ծածկերը ջրակայուն են և համեմատաբար թանկ, քան մետաղական կղմինդրը կամ ծալքաթիթեղը: