Հասցե:

Ազատության 13/1 | Մալաթիա,Սեբաստիա 81 | Ռոստովյան 15/15
ք. Վանաձոր, Թումանյան 2/5 | ք. Գյումրի, Հաղթանակի 102

Տանիքի դիզայն

Ջրահեռացման հաշվարկ

Տանիքի հաշվարկ

Facebook

Instagram

044 344 344

Տանիքի ճեղքերի առաջացման պատճառներն ու դրանց վերացման մեթոդները

Շենքերի և շինությունների տանիքները շահագործման ընթացքում անընդհատ ենթարկվում են արտաքին ագրեսիվ գործոնների ազդեցության, արդյունքում առաջանում են տանիքի ծածկերի տարբեր թերություններ, ճեղքեր, խաթարվում է տանիքի կառուցվածքային ամբողջականությունը: Այս ամենը բացասաբար է ազդում շինության տեխնիկական վիճակի վրա և նվազեցնում է շահագործման ժամկետը:
Տանիքի ծածկերի վրա թերություններ կարող են առաջանալ անորակ շինանյութի օգտագործման, սխալ մոնտաժման, եղանակային անբարենպաստ գործոնների (քամի, անձրև, ձյուն) արդյունքում։ Ցանկացած տիպի թերության դեպքում սկսվում է խոնավության ներհոսք և առաջանում է տանիքի ամբողջական կամ մասնակի վերանորոգման կարիք։
● Տանիքի փայտյա ծածկերը կարող են շարքից դուրս գալ փայտե և քարե կոնստրուկցիաների միջև սխալ ջրամեկուսացման, տեղումներից պաշտպանված չլինելու, տանիքապատման ժամանակ լիարժեք չչորացած փայտանյութ օգտագործելու պատճառով։ Այս թերությունից խուսափելու համար անհրաժեշտ է տանիքը նորոգելիս ապահովել ջրամեկուսիչ շերտի առկայությունը: Թերությունն ի հայտ գալուց հետո արդեն ճեղքերը կարելի է լցոնել սիլիկոնե կամ այլ հերմետիկներով:

● Թերթաքարային (շիֆերային) ծածկով տանիքների վրա խորը ճեղքեր են առաջանում հիմնականում մեխանիկական ուժեղ ազդեցության հետևանքով, երբ, օրինակ, մոնտաժման ժամանակ տանիքի վրա քայլում են կամ ուժեղ քամու ժամանակ ծանր իր է ընկնում ծածկի վրա։ Այսպիսի ծածկով տանիքի վերանորոգում իրականացնելու համար կա՛մ պետք է ամբողջ թերթաքարը փոխել, կա՛մ ճեղքերի խորացումը կանխել թերթաքարի համար նախատեսված ջրամեկուսիչ ինքնասոսնձվող բուտիլային ռետինե ժապավենով։ Այն հեշտությամբ ամրացվում է թերթաքարին՝ վերջինս նախապես լավ մաքրելուց և յուղազերծելուց հետո: Ժապավենի արտաքին կողմը ցանկության դեպքում հնարավոր է ներկել ցանկալի գույնով: Խորը ճեղքերի դեպքում ցանկալի է փոխել վնասված թերթաքարն ամբողջությամբ: Հարկավոր է զգուշորեն հանել վնասված կտորի կողքի թերթաքարերը, փոխել վնասվածը, և նորից ամուր տեղադրում կողքինները։

● Երկաթբետոնե ծածկով տանիքների դեպքում բետոնի շերտն է քայքայվում՝ պաշտպանիչ շերտի բացակայության պատճառով։ Այսպիսի տանիքների ճեղքերը փակելու համար օգտագործվում է ավազի ու բետոնի խառուրդ, որին կարող է ավելացվել էպոքսիդային խեժ, հեղուկ ապակի, բիտում կամ լատեքս: Խառնուրդը կապում է բետոնը, ճեղքը փակվում է ու չի մեծանում: Վերանորոգման վերջում ցանկալի է տանիքի ծածկը պատել բետոնի լրացուցիչ շերտով:
Բոլոր նշված դեպքերում տանիքի վերանորոգումն ավարտելուց հետո կարելի է ներկել տանիքի ամբողջ ծածկը՝ նորոգված հատվածները քողարկելու և լրացուցիչ պաշտպանիչ շերտ ունենալու համար, իսկ առավել օպտիմալ լուծում կարող է հանդիսանալ թիթեղյա կամ կղմինդրյա պաշտպանիչ շերտի տեղադրումը: