Հասցե:

Գործարան և Պատվերների Սրահ՝ Բալահովիտ 8 Փող / 5
Ազատության 13/1 | Մալաթիա,Սեբաստիա 81 | Ռոստովյան 15/15
ք. Վանաձոր, Թումանյան 2/5 | Ք. Գյումրի, Գորկու 89

Տանիքի դիզայն

Ջրահեռացման հաշվարկ

Տանիքի հաշվարկ

Facebook

Instagram

044 344 344

Ինչպես է տանիքը նպաստում ձայնի մեկուսացմանը

Աղմուկը փչացնում է տրամադրությունը, առաջացնում հոգնածություն և դյուրագրգռություն, որից խուսափելու համար կարևոր է թե՛ ամբողջ շինության, և թե՛ հատկապես տանիքի ձայնամեկուսացումը, քանի որ դա տան ամենախոցելի մասն է: Տանիքի ձայնաամեկուսացումն անհրաժեշտ ու առաջնային քայլ է և անհրաժեշտ է այդ տանը բնակվողների հարմարավետությունն ու հանգիստը երաշխավորելու համար։ Հատկապես մետաղական ծածկույթով տանիքներն այս ընթացակարգի կարիքն ունեն, քանի որ դրանք ունեն բարձր ռեզոնանսային հատկություններ։

Տանիքի ձայնամեկուսացումն իրականացվում է ձայնամեկուսիչ նյութերի միջոցով: Ձայնամեկուսիչ նյութեր կարող են տեղադրվել տանիքի ծածկը տեղադրելուց հետո, թեև ցանկալի է այդ մասին մտածել դեռևս  տանիքի կառուցման ժամանակ։

Ձայնամեկուսիչ նյութերը տանիքում տեղադրվում են երկու տարբերակով՝ ներսից կամ դրսից: Ներսից ձայնամեկուսիչ նյութերը տեղադրվում են տանիքի կառուցման ժամանակ, տանիքի ծածկի շերտերի միջև: Այն դեպքերում, երբ գործ ունենք արդեն պատրաստի տանիքի հետ, ձայնամեկուսացումն արվում է դրսից։

Բարձրորակ ձայնամեկուսացում իրականացնելու համար նյութեր գնելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ բնութագրերին․

1․ ձայնամեկուսացման ինդեքս.

2․ առաձգականության մոդուլ:

Առաջին բնութագիրը նշված է շինարարական ընկերության նյութի փաթեթավորման վրա կամ հրահանգներում: Ձայնամեկուսացման ինդեքսը ցույց է տալիս նյութի՝ ձայնային էներգիան կլանելու հատկությունը, հետևաբար պետք է ընտրել այն նյութը, որում այդ ինդեքսը բարձր է։

Պոլիմերներից պատրաստված նյութերը՝ պոլիստիրոլը կամ պոլիստիրոլի փրփուրը (ջերմամեկուսիչ նյութեր), նույնպես կարող են հանդես գալ որպես ձայնային մեկուսիչներ։

Հաջորդ հատկությունը առաձգականության դինամիկ մոդուլն է: Որքան ցածր է այս բնութագրի գործակիցը, այնքան ձայնային պաշտպանությունը շատ ավելի բարձր է: Լավագույն նյութերն են բազալտե կամ ապակե մանրաթելերը (ապակե բամբակ, քարե բամբակ): Բազալտե մանրաթելի շուկայական գինը համեմատաբար բարձր է ապակե մանրաթելի գնից:

Աղմկոտ տարածքներում, ձեղնահարկերում, որտեղ աղմուկը գերազանցում է թույլատրելի աղմուկ սահմանված 40-45 դեցիբելի շեմը,  շատ կարևոր է նաև պատերի ձայնամեկուսացումը: Այս նպատակով կարելի է օգտագործել ձայնամեկուսիչ պանել: Վերջինս ոչ միայն ձայնամեկուսիչ է, այլև ջերմամեկուսիչ։