Հասցե:

Գործարան և Պատվերների Սրահ՝ Բալահովիտ 8 Փող / 5
Ազատության 13/1 | Մալաթիա,Սեբաստիա 81 | Ռոստովյան 15/15
ք. Վանաձոր, Թումանյան 2/5 | Ք. Գյումրի, Գորկու 89

Տանիքի դիզայն

Ջրահեռացման հաշվարկ

Տանիքի հաշվարկ

Facebook

Instagram

044 344 344

Ինչի կարող է հանգեցնել տանիքի սխալ վերանորոգումը

Տանիքապատման ժամանակ թույլ տրված սխալները հանգեցնում են նրան, որ կարիք է լինում տանիքի վերանորոգում իրականացնել ավելի շուտ, քան նախատեսվում է, իսկ սխալ վերանորոգումն էլ իր հերթին առաջացնում է կրկնակի վերանորոգման կարիք:

Երկու դեպքում էլ հիմնական պատճառը կատարված աշխատանքի ցածր որակն է։ Սխալ վերանորոգված տանիքը միշտ էլ առաջացնում է լրացուցիչ ծախսեր, պատճառում բազում անհարմարություններ և նվազեցնում տանիքի ու շինության շահագործման ժամկետը։


Խոսենք մի շարք հիմնական սխալների մասին, որոնք թույլ են տրվում տանիքի վերանորոգման ժամանակ և հանգեցնում են անցանկալի հետևանքների:

1․ Տանիքի ծածկի ստորին շերտերը հաճախ անհավասար են դրվում, ծայրերը չեն համապատասխանեցվում։ Այս անփութության արդյունքում տանիքի վերին շերտ՝ կղմինդրյա, թիթեղյա տանիք կամ այլ ծածկույթ տեղադրելիս առաջանում են անհարթություններ, ճեղքեր, արդյունքում խոնավությունը, օդի հոսանքները կարող են ներթափանցել շինություն, դառնալ խոնավության ու բորբոսի պատճառ:

2․ Փայտանյութը խնայելու նպատակով հաճախ տանիքի արտաքին՝ պաշտպանիչ շերտը մոնտաժվում է անմիջապես ծպեղի՝ տանիքը կրող համակարգի վրա, առանց կավարամածի: Այսպիսի սխալի հետևանքով վատանում է տանիքի օդափոխությունը, փայտե կառույցները խոնավանում են։ Ջերմության մեծ կորուստ է նկատվում, ուստի տան ջեռուցման ծախսերը մեծանում են։

3․ Ջրամեկուսիչ և ջերմամեկուսիչ շերտերը բացակայում են կամ էլ օգտագործվում են անորակ նյութեր։ Այս խախտումների արդյունքում փայտե կոնստրուկցիաները խոնավանում են, խոնավությունը կուտակվում է շինության բնակելի հատվածներում, նկատվում է ջերմության կորուստ:

Անհրաժեշտ է հիշել նաև, որ տանիքի սխալ վերանորոգման պատճառ կարող են լինել շտապողականությունը, տանիքածածկման նյութերի օգտագործման կանոնների խախտումը, էժանագին ու կեղծ նյութերի օգտագործումը։

Նշված սխալներից և դրանցից բխող հետևանքներից խուսափելու համար տանիքի նորոգում նախաձեռնելիս հարկավոր է գործը վստահել բանիմաց մասնագետների, ովքեր քաջածանոթ են բոլոր մանրամասներին և չեն անտեսում նույնիսկ փոքր թվացող դետալներն ու տեխնոլոգիական պահանջները։