Հասցե:

Գործարան և Պատվերների Սրահ՝ Բալահովիտ 8 Փող / 5
Ազատության 13/1 | Մալաթիա,Սեբաստիա 81 | Ռոստովյան 15/15
ք. Վանաձոր, Թումանյան 2/5 | Ք. Գյումրի, Գորկու 89

Տանիքի դիզայն

Ջրահեռացման հաշվարկ

Տանիքի հաշվարկ

Facebook

Instagram

044 344 344

Թիթեղների լավագույն տեսակները ձեր տանիքի համար

Տան տանիքը թիթեղով ծածկելուց պետք է ուշադրություն դարձնել նրա ամուրությանը, դիմացկությանը և գեղեցիկ ​​տեսքին: Դա կախված է տանիքի թիթեղի ճիշտ ընտրությունից: Մեր օրերում ժամանակակից շինարարական շուկայում ներկայացված է նյութերի լայն տեսականի, որը կգոհացնի ձեր ցանկացած կարիք:

 

Տանիքի թիթեղ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք միասին ազդում են վերջնական արդյունքի վրա `հուսալիություն,  ձեր հնարավորություններին համապատասխան ծախսեր, արտաքին բնութագրեր, որոնք ներդաշնակորեն համակցված կլինեն տան ընդհանուր տեսքի հետ: Միայն իմանալով տանիքի յուրաքանչյուր նյութի բոլոր առավելություններն ու թերությունները, հնարավոր է գրագետ կատարել ընտրություն:

Թիթեղը միայն տանիքի արտաքին տեսքը ապահովման համար չէ: Այն պաշտպանում է տեղումների, աղմուկի, ուլտրամանուշակագույն և ջերմային ճառագայթներից: Ամբողջ տանիքի կառուցվածքի ամրությունը և անվտանգությունը կախված է տանիքի նյութի տեսակից: Կան մի քանի գործոններ, որոնք ազդում են նյութի ընտրության և տանիքի կյանքի տևողությունը մեծացնելու և ապահովելու վրա:

 

 

Շատ կարևոր գործոն է տարածքի կլիմայական առանձնահատկությունները:
Օրինակ պետք է հաշվի առնել ձյան ծածկույթի բարձրությունն ու խտությունը, ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ, քամու հաճախականությունը և ուժը: Հիշեք, որ բոլոր ձայները շատ լավ սլվում են մետաղական թիթեղների տակից: Եթե ​​դուք մետաղական թիթեղներ եք օգտագործում բնակելի տարածքների համար,ապա լավ կլսեք ՝ անձրևը, ուժեղ քամին և կարկուտը: Չնայած դրան, մետաղական թիթեղները շատ թեթև են, հեշտ են մոնտաժվում և բավական մատչելի են:Սրանք հիմնական եղանակային պատճառներն են որոնց պետք է ուշադրություն դարձնեք տանիքի թիթեղը գնելիս: Նաև պետք է հաշվի առնել տանիքի կառուցվածքի առանձնահատկությունները: Դրանք են տանիքի ձև, երեսպատման տեսակը, մեկուսիչ նյութ և այլն: Ուշադիր եղեք նաև  արտաքին բեռների դիմադրությանը: Օրինակ տանիքում տեղակայված սարքավորումների քանակը, քաշը, տեղադրման եղանակները: Եվ իհարկե արժեքը: Պետք է հիշել, որ ընդհանուր արժեքը ներառում է ոչ միայն տանիքի համար նյութի արժեքը, այլ նաև մոնտաժային աշխատանքների արժեքը: Ամենամատչելի տարբերակը մետաղյա թիթեղներն են, որոնց մեջից ամենատարածվածը ծալքաթիթեղներն են:

 

Զգուշորեն մոտեցեք ձեր տան տանիքի կառուցմանը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները: