Адрес

Завод и место заказов - Балаовит 8 ул. /5
Г.Ереван, Азатутян пр. 13/1 | Малатия Себастия 81 | Ростовян 15/15
г. Ванадзор, Туманян 2/5 | г. Гюмри, Горький 89

Дизайн крыши

Рассчет водостока

Рассчет крыши

Facebook

Instagram

044 344 344

финансовый отчет

финансовый отчет 2021

ֆինանսական հաշվետվություն 2021

«ԳՈԼԴՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 2021թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա վերաբերյալ

 

Բովանդակություն

3 - Անկախ աուդիտորական եզրակացություն

6- Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն

7 - Շահույթի կամ վնասի եւ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

8 - Սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն

9 - Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն

10 - Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ

 

 

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է «Գոլդշին» Սահմանափակ պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարությանը

Կարծիք 

Մենք աուդիտի ենք ենթարկել «Գոլդշին» ՍՊԸ (այսուհետ՝ Ընկերություն) ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներառում են ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը` առ 31 դեկտեմբերի 2021թ., ինչպես նաեւ այդ ամսաթվին ավարտված տարվա համար շահույթի կամ վնասի եւ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին, սեփական կապիտալում փոփոխությունների մասին, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, եւ ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներառյալ հաշվապահական հաշվառման նշանակալի քաղաքականության ամփոփը։

Մեր կարծիքով, բացառությամբ մեր եզրակացության «Վերապահումով կարծիքի հիմք» բաժնում նկարագրված հարցերի հնարավոր ազդեցության կից ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով տալիս են Ընկերության 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ այդ ամսաթվին ավարտված տարվա ֆինանսական արդյունքի, սեփական կապիտալում փոփոխությունների եւ դրամական միջոցների հոսքերի ճշմարիտ եւ իրական պատկերը` համաձայն Փոքր եւ Միջին Կազմակերպությունների ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային ստանդարտի (ՓՄԿ-ների ՖՀՄՍ)։

Վերապահումով կարծիքի հիմք

  1. Ընկերությունը սկզբնապես չի ճանաչել հողամասերը սկզբնական արժեքով, ինչպես պահանջում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ների 17-րդ բաժինը, այլ հողամասերը ճանաչել է կադաստրային արժեքով՝ 46,274 հազ. դրամ։ Մյուս կողմից, շենքերի եւ շինությունների արժեքի մեջ՝ 229,440 հազ. դրամ, ներառել է նաեւ կադաստրային արժեքով ճանաչված հողամասերի արժեքը։ Մենք ի վիճակի չեղանք այլ աուդիտորական ընթացակարգերի միջոցով ձեռք բերելու բավականաչափ եւ համապատասխան աուդիտորական ապացույցներ շենք, շինությունների եւ հողամասերի սկզբնական արժեքների վերաբերյալ:
  2. Ընկերությունը չի իրականացրել պաշարների ամբողջական գույքագրում, գույքագրման արդյունքները հնարավոր չի եղել համադրել հաշվապահական գրանցումների հետ։
  3. Ընկերությունը չի իրականացրել պաշարների հետագա չափումը իրացման զուտ արժեքից եւ ինքնարժեքից նվազագույնով։ Ելնելով պաշարների բնույթից եւ քանակից, ինչպես նաեւ հաշվի առնելով վերոնշյալ հարցերի հնարավոր ազդեցությունը, մենք ի վիճակի չեղանք այլ աուդիտորական ընթացակարգերի միջոցով որոշել, թե արդյոք առկա է 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պաշարների հաշվեկշռային արժեքի ճշգրտման անհրաժեշտություն։

Քանի որ պաշարների սկզբնական մնացորդները ներառվում են ֆինանսական արդյունքներում եւ դրամական հոսքերում, մենք չենք կարողացել որոշել 2021թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա շահույթի կամ վնասի եւ այլ համապարակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունում ներկայացված շահույթի եւ դրամական հոսքերի մասին հաշվետվությունում ներկայացված գործառնական գործունեությունից ստացված զուտ դրամական միջոցների ճշգրտման անհրաժեշտությունը։

Այլ հանգամանք

Ընկերության 2020թ. դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա ֆինանսական հաշվետվությունները աուդիտի չեն ենթարկվել։

Ղեկավարության եւ կառավարման լիազոր անձանց պատասխանատվությունը

Ղեկավարությունը պատասխանատվություն է կրում ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ների համաձայն ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար, որոնք տալիս են ճշմարիտ եւ իրական պատկեր, եւ այնպիսի ներքին հսկողության համար, որն ըստ ղեկավարության, անհրաժեշտ է խարդախության կամ սխալի հետեւանքով էական խեղաթյուրումներից զերծ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը ապահովելու համար։

Ֆինանսական հաշվետվությունները պատրաստելիս` ղեկավարությունը պատասխանատու է Ընկերության անընդհատ գործելու կարողության գնահատման համար անհրաժեշտության դեպքում բացահայտելով անընդհատությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման անընդհատության հիմունքը կիրառելու համար, եթե ղեկավարությունը չունի Ընկերությունը լուծարելու կամ Ընկերության գործունեությունը դադարեցնելու մտադրություն, կամ չունի այդպես չվարվելու որեւէ իրատեսական այլընտրանք։

Կառավարման լիազոր անձինք պատասխանատու են ֆինանսական հաշվետվողականության գործընթացի վերահսկման համար։

Աուդիտորի պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար

Մեր նպատակն է ձեռք բերել ողջամիտ հավաստիացում առ այն, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով զերծ են էական խեղաթյուրումներից, անկախ դրանց խարդախության կամ սխալի հետեւանքով առաջացման հանգամանքից, եւ ներկայացնել մեր կարծիքը ներառող աուդիտորական եզրակացություն։

Ողջամիտ հավաստիացումը բարձր մակարդակի հավաստիացում է, բայց այն չի երաշխավորում, որ ԱՄՍ-ներին համապատասխան իրականացված աուդիտը միշտ կհայտնաբերի էական խեղաթյուրումը, երբ այն առկա է: Խեղաթյուրումները կարող են առաջանալ սխալի կամ խարդախության արդյունքում, եւ համարվում են էական, երբ խելամտորեն կարող է ակնկալվել, որ դրանք առանձին կամ միասին վերցրած, կազդեն ֆինանսական հաշվետվություններն օգտագործողների` այդ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կայացվող տնտեսական որոշումների վրա։ ԱՄՍ-ների համաձայն իրականացրած աուդիտի ողջ ընթացքում կիրառում ենք մասնագիտական դատողություն եւ պահպանում մասնագիտական կասկածամտություն։ Ի լրումն՝

  • բացահայտում եւ գնահատում ենք խարդախության կամ սխալի հետեւանքով ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրման ռիսկերը, նախագծում եւ իրականացնում ենք
    յան ընթացակարգեր՝ այդ ռիսկերին արձագանքելու նպատակով, եւ ձեռք ենք բերում աուդիտորական ապացույցներ, որոնք բավականաչափ եւ համապատասխան հիմք են հանդիսանում մեր կարծիքի համար։ Խարդախության հետեւանքով առաջացած էական խեղաթյուրման չհայտնաբերման ռիսկն ավելի բարձր է, քան սխալի հետեւանքով էական խեղաթյուրման չհայտնաբերման ռիսկը, քանի որ խարդախությունը կարող է ներառել հանցավոր համաձայնություն, զեղծարարություն, միտումնավոր բացթողումներ, սխալ ներկայացումներ կամ ներքին հսկողության համակարգի չարաշահում.
  • ձեռք ենք բերում աուդիտին վերաբերող ներքին հսկողության մասին պատկերացում տվյալ հանգամանքներին համապատասխան աուդիտորական ընթացակարգեր նախագծելու, եւ ոչ թե Ընկերության ներքին հսկողության արդյունավետության վերաբերյալ կարծիք արտահայտելու համար.