Վճարում և առաքում

Վճարում

Կայքում գնումների դիմաց վճարումը հնարավոր է իրականացնել հետևյալ միջոցներով՝

  • առաքման ժամանակ՝ կանխիկ,
  • առաքման ժամանակ՝ POS տերմինալի միջոցով,
  • ArCa, Visa և MasterCard վճարային քարտերով օնլայն վճարային համակարգով,

* Արտարժույթով վճարման դեպքում Ձեր դոլարային, եվրոյի կամ ռուբլու հաշվից գումարը կփոխարկվի ՀՀ դրամի տվյալ պահին գործող փոխարժեքով (www.cba.am)։

Կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ անձնական և քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի / բանկի պաշտպանված էջերում: Նշված տվյալները Կայքում չեն պահպանվում:

Վերադարձված ապրանքների գումարների ետ վճարումը կատարվում է նույն վճարային եղանակով, ինչ գնումը։

* Բոլոր գործարքները կատարվում են բացառապես 3D Secure համակարգի կիրառմամբ:

Առաքում

Ապրանքն առաքելու համար անհրաժեշտ է հետևյալ տեղեկատվությունը Ձեր մասին՝

  • Ձեր անունը և ազգանունը
  • Ձեր հեռախոսահամարը
  • Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն
  • Ձեր հասցեն (առաքման հասցեն)

Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Եթե առաքման պահին գնումների համար վճարումն արդեն կատարված է, ապա պատվերը հանձնվում է միայն անձամբ պատվիրատուին, որի համար առաքիչը իրավունք ունի պահանջելու որևէ անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերը համարվում է կատարված պատվիրատուի կողմից ստացական թերթիկը ստորագրելու դեպքում:

Ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել մեզ՝  նամակ ուղարկելով [email protected] Էլ. հասցեին կամ զանգահարելով +374 (93) 344 344 / +374 (44) 344 344 / +374 (11) 344 344 հեռախոսահամարներով:
 

Թարմացում Թարմացվել է: 19-05-2026 12:23

Ընտրված ապրանքը զամբյուղում է